Հանրապետության տարածքում հունվարի 15-ին, 16-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը, 17-ին` շրջանների մեծ մասում, 18-ին՝ արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 1-2, 16-17-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով, ցերեկները նույնքան կնվազի:
Երևանում հունվարի 15-ին, 16-ի գիշերը 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում են թույլ տեղումներ: