Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց լարված իրավիճակ է: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են դեսպանատան դիմաց և պահանջում են, որ Գյումրիի ոճրագործության մեղադրյալ Վալերի Պերմյակովը պատիժը կրի Հայաստանում:
Քիչ առաջ քաշքշուկ է տեղի ունեցել ակտիվիստ Վարդգես Գասպարիի և ոստիկանների միջև: Վարդգես Գասպարին Գյումրիում սպանված ընտանիքի փրկված 6 ամսական երեխայի լուսանկարը ձեռքին մոտեցել է դեսպանատան շենքի մոտ: Ոստիկանները զգուշացրել են նրան, որպեսզի տվյալ հատվածին չկանգնի, քանի որ արգելված է, սակայն ակտիվիստը չի արձագանքել նրանց:
Երբ նրան ուզում էին ուժով մայթ դուրս բերել՝ նա հանկարծակի պառկել է գետնին։ Այժմ Վարդգես Գասպարին պառկած է ՌԴ դեսպանատան դիմացի մայթին:
Նշենք նաև, որ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց է սկսվել, քանի որ ոստիկանները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ ՌԴ դեսպանատան տարածք: