Apple ընկերության կողմից թողարկվող iPhone-ի նոր մոդելը կվաճառվի ավելի թանկ արժեքով, քան նախկինում առավել արդիական համարվող iPhone 5s մոդելը: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով CNews-ին:
iPhone -ի նոր մոդելի գնային քաղաքականությանը վերաբերող առաջին տվյալներն ստացվել են Իսպանիայից և Իտալիայից:
Ինչպես հաղորդում է իսպանական աղբյուրը՝ Իսպանիայում 4.7 անկյունագիծ էկրանով iPhone 6-ը 750 եվրո կարժենա, առավել հզոր հիշողություն ունեցող 5.5 անկյունագիծ էկրանով սմարտֆոնը՝ 950 եվրո: