Ամերիկայի ու Կանադայի կինոքննադատների ասոցիացիան հրապարակել է Critics' Choice Movie Awards-ի մրցանակակիրների անունները: Այդ պրոֆեսիոնալ միավորումը խոշորագույնն է համարվում Հյուսիսային Ամերիկայում, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով TASS-ին:Եվ այսպես, 2014թ. «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմը, իսկ ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյտերը ճանաչվել է «Լավագույն ռեժիսոր»:Ջուլիանա Մուրը «Դեռևս Էլիս» (Still Alice) ֆիլմի համար ստացել է մրցանակ՝ որպես «Լավագույն դերասանուհի», իսկ «Լավագույն դերասան» է ճանաչվել Մայքլ Քիտոնը` «Բերդմեն» ֆիլմի համար:«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Լեգո» ֆիլմը» (The Lego Movi), «Լավագույն մոնտաժ» անվանակարգում մրցանակ է ստացել «Բերդմենը»: «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակ է ստացել Էմանուել Լյուբեցկին՝ «Բերդմեն» ֆիլմի համար:«Լավագույն դիմահարդարում ու սանրվածք» անվանակարգում» մրցանակ է ստացել «Գալակտիկայի պահապանները» (Guardians of the Galaxy) ֆիլմը: