Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Երբ կարծիքը նախորդում է իրադարձությանը

Իրականում, մարդիկ այս կամ այն իրադարձությանը արձագանքում են ոչ թե արտաքին աշխարհից եկող հաղորդումների ի մի բերման արդյունքում, այլ՝ իրենց կյանքի ընթացքում ձևավորված դիրքորոշումների, նախատրամադրվածություններ հիման վրա: Մասնավորապես, վերջին շրջանում տեղեկատվական տարածությունը ողողած Գյումրու ոճրագործության մասին հաղորդումներին մարդիկ արձագանքում են կանխատեսելիորեն: Այսինքն` անկախ իրականում տեղի ունեցածից` նրանք, ովքեր ունեն հակառուսական տրամադրություններ, ոճրին վերաբերվում են որպես իրենց հակառուսականության իսկական «արդարացման», այն ներկայացնում են որպես ռուսական կայսերապաշտական քաղաքականության հետևանք, ու որպես ռուսական` իրենց իսկ բառերով «զավթողական» քաղաքականության արժանի հակահարված առաջարկում են` մինչև իսկ ռուսական զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից: Իսկ նրանք, ովքեր ունեն ռուսամետ տրամադրություններ, խնդրին վերաբերվում են որպես պատահականության, չարաբաստիկ դիպվածի, որն անպատեհ կերպով ևս մեկ անգամ սեպ է խրում հայ-ռուսական` դարեր տևող «բարեկամական» հարաբերություններին: Կան նաև երրորդ խմբի կարծիք արտահայտողներ, ովքեր, վերանալով ոճրի քաղաքական համատեքստից (ինչն իրականում արհեստականորեն ստեղծված համատեքստ է), դեպքին վերաբերվում են առաջին հերթին կասկածամտորեն, քանի որ տեղի ունեցածը իսկապես աբսուրդային է, նաև անհասկանալի է, ուստի՝ սույն խմբի մարդիկ, անտրամաբանական նախապայմաններով, զերծ են մնում նաև հետևություններ անելուց ու սպասում են դեպքի հանգուցալուծմանը, հետո՝ նոր, միգուցե, նաև կարծիք արտահայտելուն: Այսինքն` ամեն մեկը մեր իրականությունում տեղի ունեցած կոնկրետ իրադարձության մասին ունի արդեն պատրաստի պատասխաններ, ներքին համոզմունքներ և պատեհ առիթի է սպասում իր իսկ ներքին համոզմունքները կարծիքի վերածելու համար: Արևմտամետների համար տվյալ ոճիրը Ռուսաստանի կողմից Հայաստանի գաղութացման քաղաքականության հետևանք է, ռուսամետների համար` արևմտյան հատուկ ծառայությունների դավադրություն, ազգայնականների համար (եթե այդպիսինները կան իրականում)` այստեղ թուրքերի մատն էլ է խառը, իշխանամետների համար` տեղի ունեցածը մի տականքի նենգության ու դաժանության հետևանք է: Կան մարդիկ, ովքեր խուսափում են կարծիք հայտնելուց (շառից-փորձանքից հեռու), ընդվզող ընդիմադիրներն էլ կենտրոնանում են ոճրին հետևող մեր և ռուսական պետական մարմինների արձագանքների վրա` ցուցադրելով հայրենի իշխանությունների ապազգային քաղաքականությունը կամ պարզապես քաղաքական թուլությունը: Իրականում, դժվար թե, տեղի ունեցածը իրապես բացահայտվի` հաշվի առնելով խնդրի զանգվածայնացման ներկայիս մակարդակը, սակայն այստեղ առավել կարևոր է այն, որ շարքային հաղորդում, լրատվություն սպառողներն առաջին հերթին քննադատորեն ու կասկածամտորեն մոտենան ոչ թե այս կամ այն լրատվական կայանի իրավացիությանը (ինչն ինքնին ենթադրվում է), այլ՝ իրենց կողմնակալ մտածողությանը, ու եթե ուզում ենք իսկապես դեպքին օբյեկտիվ գնահատական տալ, նախ պետք է վերլուծենք ինքներս մեզ, հետո միայն՝ տեղի ունեցածը: Լևոն Բաբաջանյան Orer.am, վերլուծաբան
ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»