Ճարտարապետ Վենսան Կալեբոն (Vincent Callebout) մշակում է բնակելի աշտարակ-տների յուրահատուկ նախագիծ, որոնք պետք է վեր խոյանան Փարիզի կենտրոնում` «2050. Փարիզ՝ խելացի քաղաք» նախագծի շրջանակում:
Վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ ավելանում է տարեցտարի ու շատ շուտով խնդիրը կդառնա շոշափելի: Վենսան Կալեբոն մշակել է աշտարակների 8 տեսակ, որոնք ոչ միայն կարտազատեն թթվածին՝ շնորհիվ կանաչ բուսականության, որոնք կտարածվեն շենքի պատերով: Այդ բիոկլիմայական շինությունները հագեցած կլինեն էներգիայի այլընտրանքային աղբյուրներով: Բացի այդ՝ ամեն շինություն կունենա սեփական ջրամատակարարման և ջրի ֆիլտրացիայի ու ջրի տաքացման համակարգ:
Orer.am-ը ներկայացնում է այդ խելացի երկնաքերների լուսանկարները՝ Փարիզի կենտրոնում: