Ամերիկացիների շուրջ մեկ երրորդը պատրաստ է մեկ տարով հրաժարվել սեքսից, բայց ոչ բջջային հեռախոսներից: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով The Boston Consulting Group-ի անցկացրած հետազոտության արդյունքներին:
Հարցվածներիի 55%-ը համաձայն է 12 ամիս ռեստորան չհաճախել, միայն թե իրենց թույլ տան հեռախոս օգտագործել: Եվս 45%-ն այդ նպատակի համար պատրաստ է հրաժարվել արձակուրդից, իսկ 10-3-ը համաձայնել են հրաժարվել ընկերների հետ անձնապես շփումից:
Հարցմանը մասնակցել է շուրջ 1000 ամերիկացի: ԱՄՆ-ի բնակիչները սոցիոլոգների հարցերին պատասխանել են 2014թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում, հայտնում է Gazeta-ն:
Նշվում է, որ ընկերությունը նման հարցումներ է անցկացրել նաեւ Գերմանիայում, Բրազիլիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում եւ Հնդկաստանում: Մոտավորապես նույն պատկեր է գրանցվել նաեւ Գերմանիայում: Ճիշտ նույն ընտրությունն է նաեւ կատարել յուրաքանչյուր 4-րդ բրազիլացին: