Դերասան Վարդան Պետորսյանի գործով մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն այսօր, ընթերցելով մեղադրական ճառը, դատարանից պահանջեց դերասանին 6.5 տարվա ազատազրկման դատապարտել և 3 տարով զրկել վարորդական իրավունքից:
Հիմնավորելով իր պահանջը՝ դատախազը նշեց, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին խոսել է հեռախոսով, մեքենայի արագությունը գերազանցել է 71 կիլոմետր ժամը, մեքենաների բախումը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասից դուրս: