Կյանքի 90-րդ տարում Մոսկվայում, այսօր՝ հունվարի 16-ին, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Ռիմա Մարկովան, որն առավել շատ հայտնի է «Գարդեմարիներ, առաջ» ֆիլմից: Մարկովային կհուղարկավորեն Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը:
«Հրաժեշտը տեղի կունենա վաղը՝ հունվարի 17-ին: Հուղարկավորությունը կսկսվի ժամը 14.00-ին»,-ասված է հաղորդագրությունում:
Ռիմա Մարկովան ծնվել է 1925 թվականի մարտի 3-ին, ավարտել է Լենինյան կոմսոմոլի անվան թատրոնին կից դրամատիկական ստուդիան: Նա կինոյում նկարահանվում է 1957 թվականից: