Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին դուրս է գրվել հիվանդանոցից և ծննդյան օրը կարող է անցկացնել իր ընտանիքի հետ. տեղեկացնում է mirror-ը: Այսօր Ալիի ծննդյան 73-րդ տարեդարձն է:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկը հոսպիտալացվել էր նախորդ տարվա դեկտեբերի 20-ին՝ միզուղիների վարակի և թոքերի բորբոքման պատճառով: Բռնցքամարտիկը տառապում է նաև Պարկինսոնի հիվանդությամբ:
Իր կարիերայի ընթացքում Ալին անցկացրել է 61 մարտ և տոնել 56 հաղթանակ, որոնցից 37-ը՝ նոկաուտով: