Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios


Միմյանց հետ կիսելու ոչինչ չունենք. Մերի Մակարյանը` իր և Միհրան Ծառուկյանի հարաբերությունների մասին

Lifestyle
Life.panorma.am-ը գրում է․
Միմյանց հետ կիսելու ոչինչ չունենք. Մերի Մակարյանը` իր և Միհրան Ծառուկյանի հարաբերությունների մասին
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Մերի Մակարյանն է, ով հանրությանն առավել հայտնի է «Արմենիա» հեռուսատաընկերությամբ հեռարձակված եթերներից: -Մերի, կարծեք թե, հիմա գերզբաղված շրջանում եք: -Այո, ինձ մոտ այժմ բուռն աշխատանքային վիճակ է: Գովազդներ եմ կարդում, աշխատում եմ ակումբներից մեկում, նաև վարում եմ «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարը ATV հեռուստաընկերության եթերում: Ունեմ նաև նոր առաջարկ, որի մասին բարձրաձայնել դեռ չեմ ցանկանում: -Առաջարկն առնչվում է սերիալում  կամ ֆիլմում նկարահանվելո՞ւն: -Այո: -Ձեր հաղորդման միջոցով կարծեք թե կարողանում եք «մերկացնել» մեր հայտնիներին: -Այո, մենք համագործակցում ենք 5 էքստրասենսներիի հետ, ովքեր «գաղտնազերծում» են մեր հյուրերի կյանքի մութ ու լուսավոր կողմերը: -Ինքներդ հավատո՞ւմ եք էքստրասենսներին: -Ճիշտն ասած՝ այո: Հավատում եմ, որ նման գիտություն գոյություն ունի: -Պատահե՞լ է, որ հաղորդման ընթացքում գաղտնիքներ բացահայտելուց հետո խնդիրներ առաջանան հյուրերի հետ: -Ոչ, նման դեպքեր չեն եղել: Պատահում է, որ իրենք էլ են զարմացած լինում բացահայտումից: Բայց, մեծ աղմուկներ երբեք չեն եղել: -Չե՞ք ցանկանում Ձեր հաղորդման հյուրը լինել: -Ցանկանում եմ, իհարկե: Նման միտք ունեցել եմ, բայց դեռ չեմ իրականացրել: -Լինո՞ւմ են բացահայտումներ, որոնք եթեր չեն տրվում: -Ոչ, նկարահանված ամեն կադր եթեր է գնում: Դա նախապես համաձայնեցված, ստորագրված է հյուրերի կողմից: Նրանք գիտեն, որ ոչինչ չի կրճատվելու կամ թաքցվելու: Չգիտեմ, էներգիայից է, թե մեկ այլ բանից, բայց զգացել եմ, որ մեր հյուրերն այս հաղորդման ընթացքում շատ անկեղծ են լինում: Երբեմն, իրենք էլ իրենց անկեղծությունից զարմանում են: Ես էլ իրենց հետ… -Մերի, Ձեզ ստեղծագործական տարբեր ոլորտներում ենք հանդիպում: Իրականում ո՞րն է Ձեր մասնագիտությունը: -Առաջին մասնագիտությամբ վոկալիստ եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ բանասեր: -Երգչուհի դառնալու ցանկություն չե՞ք ունեցել: -Ոչ, պարզապես գոհ եմ, որ մշակված ձայն ունեմ: Գտնում եմ, եթե ձայնը եթերից հնչում է, ապա պետք է լինի մշակված, կոկիկ ու գեղեցիկ: Հատկապես, երբ մարդուն չես տեսնում, այլ միայն ձայնն ես լսում: Ինչ վերաբերում է երգչուհուն, երբեմն աշխատավայրում առիթ ունենում եմ երգելու, բայց պրոֆեսիոնալ երգարվեստով զբաղվել չեմ ցանկանում ու չեմ կարող: Զարմացնելու ոչինչ չունեմ, որպես երգչուհի՝ ասելիք չունեմ: -Ձեր սերիալային կարիերան սկսվեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից: Դժվար չէ՞ր: -Այդ ժամանակ որպես հաղորդավար էի ընդունվել Արմենիա հեռուստաընկերություն: Իսկապես, շատ դժվարությամբ եմ սկսել: Չէի ցանկանում նկարահանվել որևէ սերիալում, քանի որ չէի հավատում, որ ինձ մոտ կստացվի: Բայց համոզեցին ու համաձայնեցի, որի համար չեմ զղջում: - Եթե բացասական կերպարին իսկապես «ատում» է հեռուստադիտողը, նշանակում է՝ դերը հաջողված է: Կարծում եմ, շատերը կփաստեն, որ Ձեր դերասանական առաջին փորձը վատ չէր: Հատկապես, որ խաղում էիք բավական լուրջ դերասանների կողքին: -Նախ, ես շատ ուրախ եմ, որ միանգամից նման դերասանների կողքին եմ հայտնվել, դերասանական առաջին փորձս եղավ Արմենիա TV-ում և այդ թիմում, որն ինձ շատ օգնեց: Սկզբից ինքս իմ խաղը չէի հավանում, անընդհատ թվում էր, որ շատ վատ եմ խաղում, ոչինչ չեմ կարող անել: Շատ զրուցեցի սցենարիստի՝ Դիանա Գրիգորյանի հետ, ով օգնեց ճիշտ հասկանալ կերպարիս իմաստը: Նա ինձ խորհուրդներով շատ է օգնել: Ընդհանրապես, սցենարիստն այն մարդն է, ով կարող է դերասանին միանգամից բարձունքների հասցնել, նաև՝ միանգամից ցած գլորել… Կարծում եմ, ինձ հաջողվեց հասկանալ իմ կերպարի ասելիքը: Եվ իմ երկրպագուները, և նրանք, ովքեր ատում էին կերպարիս, ինձ շատ էին օգնում: Միայն այն ժամանակ էի նեղսրտում, երբ մարդիկ իմ մասին կարծիքներ էին ասում՝ հիմք վերցնելով ֆիլմը: Իրականն ու անիրականը խառնում էին իրար: Թեև, հետո հասկացա, որ իմ տված էմոցիան այնքան ուժեղ է, որ իրենք ինձանից կարող են զզվել, ատել ինձ: Խղճալ այն մարդում, ում ես «նեղացնում» եմ ֆիլմում: Ուրախ եմ, որ կարողացել եմ նման զգացողություններ արթնացնել, թեկուզև՝ բացասական: Իհարկե, դժվար է խաղալը, առավել դժվար՝ հետո այդ ամենը «մարսելը»: Չէ՞ որ մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ կերպարն ու դերասանը նույնացվում են: Չես կարող բոլորի հետ շփվել ու ապացուցել, որ այդպիսին չես: -Փաստորեն, «հետո»-ն ավելի դժվար է, քան «ընթացքը»: -Այո, արձագանքներն առավել բուռն են լինում: Առիթների, միջոցառումների ժամանակ տարբեր տրամադրվածության մարդկանց էի հանդիպում: Եղել են բացասական խոսքեր իմ հասցեին, «վախեցել» են ինձանից: Չեն եկել այն վայրերը, այն միջոցառումներին, որտեղ ես եմ ներկա եղել… Ամեն դեպքում, լավն ավելի շատ էր, քան վատը: Ես սիրով եմ հիշում այդ տարիները…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Չինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն Մանվելյան