Մյունխենի «Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը Քաթարում անցկացվող մարզումների ժամանակ ներկայացել է կապած ձեռքով և նշել, որ իրեն կոկորդիլոսն է կծել:
«Երբ լողավազանից հանեցի գնդակը, կոկորդիլոսը կծեց ինձ», -Ռոբենի խոսքը մեջբերում է Bild-ը:
Թե ինչ պայմաններում է Ռոբենը ստացել յուրօրինակ վնասվածքը, պարզ չէ, սակայն չի բացառվում, որ ֆուտբոլիստը ընդամենը կատակել է: