Քիչ առաջ, ժամը 22.00-ի սահմաններում ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին: Նա Facebook սոցիալական ցանցում հայտնի է «Նավակ Ճոճողը» անունով:
Նրա վրա հարձակվել են 4 դիմակավորված անձիք եւ փորձել են նստեցնել մեքենան: Վիլենը չի ենթարկվել նրանց, որից հետո նրանք մահակներով ծեծի են ենթարկել ակտիվիստին:
Այս պահին Վիլեն Գաբրիելյանը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:
ՀիվանդանոցիցOrer.am-ին հայտնեցին, որ նախնական հետազոտության արդյունքների համաձայն, Վիլեն Գաբրիելյանը գլխուղեղի ցնցում է ստացել: Այլ մանրամասներ հայտնի կդառնան ամբողջական հետազոտությունների անցկացումից հետո: