Երեկ՝ հունվարի 17-ի երեկոյան, մահացու ելքով վթար է տեղի ունեցել Արցախի Քարվաճառի շրջանում։ Տեղի զորամասի 3 սպաներ վթարի են ենթարկվել «Նիսսան» մակնիշի մեքենայով։
Orer.am-ը փորձեց ճշտել այս տեղեկությունը Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով չհերքեց այս լուրը:
Վթարի հետեւանքով մայոր Արթուր Վարդեւանյանը տեղում մահացել է, եւս երկու սպաներ՝ մայոր Կարեն Սիմոնյանն ու ավագ լեյտենանտ Լավրենտ Հակոբյանը տեղափոխվել են հիվանդանոց: