Հունվարի 18-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Գյուլագարակ-Գարգառ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 73 AA 737 պ/հ (վարորդ' Մ. Ն., ծնվ. 1970 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:
Հրշեջ-փրկարարները տուժած ուղևորին (տվյալները հնարավոր չի եղել պարզել) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
Մ. Ն.-ն հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկներ տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: