Ամերիկյան ու ֆրանսիական սպառազինություն է փոխանցվել Իրաքի Քուրդստանի տարածքին
Միջազգային«Սքայ նյուզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրաքի Քուրդստանի տեղական կառավարման նախարար՝ Մուստաֆա Սեյեդ Ղադերը հայտնել է, որ ISIS-ի թեքֆիրականներին դիմադրելու նպատակով, ԱՄՆ-ը և Ֆրանսիան սպառազինություն են տրամադրել Իրաքի Քուրդստանի տարածքի պատասխանատուներին Փեշմարգա ջոկատներին հանձնելու համար:
Նշելով, որ զենք-զինամթերքի պակաս ունենալով, Փեշմարգայի ուժերը նահանջել են Իրաքի որոշ շրջաններից, Սեյեդ Ղադերը հայտնել է, որ ևս 150 հազար ուժեր նրանց միանալով, քրդական զորքը վերադառնում է այդ շրջաններ:
Ավելի վաղ, մի նամակ հղելով Եվրամիության արտգործնախարարներին, Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավար՝ Մասուդ Բարզանին Եվրամիությունից ռազմական օգնություն էր խնդրել ISIS-ի զինյալներին դիմադրելու և անվտանգությունը Իրաքի Քուրդստան և այլ շրջաններ վերադարձնելու համար: