Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողներ Արթուր Սարկիսովը եւ Էդգար Մանուչարյանը հունվարի 19-ին նշում են ծննդյան տարեդարձը: 2 ֆուտբոլիստներն էլ դարձան 28 տարեկան:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ռմբարկու Սարկիսովին եւ Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Մանուչարյանին՝ մաղթելով նոր գոլեր եւ բազում հաղթնականեր:
Մանուչարյանի ծննդյան օրը կայացած մարզմանն «Ուրալի» ֆուտբոլիստները հազարավոր ռուսների պես մասնակցել են մկրտության լողին: Սառցե լոգանք է ընդունել նաեւ օրվա հոբելյարը: