Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցել է գյումրեցի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա փոքրիկ Սերյոժայի կորստի մասին:
Հիրավի, խոսքերն անզոր են՝ փարատելու Ավետիսյանների հարազատների ու վերջին իրադարձություններից ցնցված մեր հայրենակիցների վիշտը:
Ուժ ու տոկունություն մեզ բոլորիս:
Թող Աստված փոքրիկի հոգին լուսավորի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարոն Մարգարյանը: