Ռուսատանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը ցավակցել է Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
«Խորը ցավով տեղեկացա Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Հույսը, որ նա, արհամարելով ոճրագործությունը, կապրի և կվառի այդ ընտանիքի մարած լույսը, ավաղ, չարդարացավ:
Ցավակցում եմ հարազատներին, բարեկամներին և ևս մեկ անգամ շեշտում, որ հանցագործը պետք է խստագույնս պատժվի»,- նշել է Արա Աբրահամյանը: