ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
«Խոսքեր չեմ գտնում արտահայտելու այն խորը ցավը, որ կրկին վերապրեցի այսօր փոքրիկ Սերյոժայի մահվան գույժը լսելուն պես: Խորին ցավակցություն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին ու մերձավորներին եւ իրենց հետ միասին կիսում այս ծանր վիշտը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: