Կալիֆոռնիայում երկրաշարժի հասցրած վնասը գնահատվել է 4 մլրդ դոլար
ՄիջազգայինԿալիֆոռնիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի վնասը, ըստ նախնական գնահատականների, կազմել է 4 մլրդ դոլար։ Ընդ որում՝ ապահովագրական ընկերությունները կարող են փոխհատուցել այդ գումարի մոտ կեսը՝ 2.1 մլրդ դոլար, գրում է rbc.ru-ն։ Բնական աղետի հետևանքով քանդվել են խաղողի այգիները։ Փորձագետների կանխատեսումները հիմնված են այդ գործոնների և զբոսաշրջիկների սպասելի հոսքի վրա։ Մյուս կողմից, ապահովագրական ոլորտի վնասները կսահմանափակվեն այն առումով, որ շատ կալիֆոռնիացի հողագործներ ապահովագրված են երկրաշարժից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 170 մարդ։