«Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին հավաքվել են նախագահական նստավայրի մոտ: Նրանք պահանջում են մարել իրենց աշխատավարձերի պարտքերը:
Արդեն իսկ Բաղրամյան 26-ում տասնյակ նաիրիտցիներին է մոտեցել նախագահի նստավայրի նամակների ընդունման բաժնի աշխատակիցներից մեկը և խոստացավ ավելի ուշ ընդունել նրանց:
Նշենք, որ հունվարի 16-ին «Նաիրիտի» աշխատակիցները հետաձգել էին երթը դեի Նախագահական նստավայր՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:
Մանրամասները՝ ավելի ուշ: