Անսովոր դիրքերով մարդիկ, որ քարացած են ինչպես քանդակներ՝ մկանների ռելիեֆ, մարմինների միաձուլում, ուժ, էներգիա ու մարտահրավեր հասարակությանը: Այս ու շատ այլ դրսևորումներ են մարմնավորված սկանդալային լուսանկարիչ Բեն Հոփերի համարձակ լուսանկարների շարքում, գրում է Orer.am-ը՝ հղում կատարելով kulturologia.ru-ին:
Բեն Հոփերը հասցրել է «ճանաչվել» շնորհիվ սկանդալային-անսովոր լուսանկարների շարքի: Ըստ հարցումների՝ մարդկանց մեծ մասը Բենին համարում է հոգեկան հիվանդ մարդ, իսկ նրա ստեղծագործությունը՝ անտաղանդության դրսևորում:
Սակայն չնայած քննադատությանը՝ երիտասարդ լուսանկարիչը հերթական անգամ որոշել է տպավորություն գործել ու զարմացնել շրջապատողներին իր «Մերկ փոխակերպումներով»: