Ռոման Աբրամովիչն իր ընտրյալի համար կառուցելու է Նյու Յորքի ամենամեծ առանձնատունը (լուսանկարներ)
Lifestyle
2014թ-ի հոկտեմբերին East 75th Street-ում նա ձեռք է բերել 882 մ 2մակերեսով մի շենք, իսկ դեկտեմբերին գնել է դրա հարեւանությամբ գտնվող 675 մ2 տարածքով տունը։ Այդ ամենի դիմաց նա վճարել է 48 միլիարդ դոլար։
Այս երկու շենքերի մեջտեղում կա եւս մեկ տուն, որի սեփականատերերը մտադիր են այն վաճառել 20 միլիոն դոլարով։ Այսպիսով, եթե Ռոման Աբրամովիչը գնի նաեւ այդ տունը, ապա նա կդառնա Նյու Յորքում ամենամեծ անշարժ գույքն ունեցողներից մեկը։