Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հերթական բողոքի ակցիա են իրականացրել Բաղրամյան 26-ում: Նրանց պահանջը նույնն է՝ վճարել աշխատավարձերը:
Գործարանի աշխատակիցները զրուցել են ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ, ներկայացել իրենց պահանջները, և Ա.Ասատրյանն ասել է, որ համապատասխան մարդկանց կներկայացնի խնդիրը:
Նաիրիտցիներն իրենց բողոքի ակցիաները կշարունակեն հունվարի 22-ին և կլինեն ամեն օր մինչև դրական պատասախան ստանալը: Վաղն ակցիա չի լինի՝ հարգելով մահացած երեխայի՝ Սերյոժա Ավետիսյանի, հիշատակը, քանի որ վաղը նրա թաղումն է:
Նշենք, որ հունվարի 16-ին «Նաիրիտի» աշխատակիցները հետաձգել էին երթը դեի Նախագահական նստավայր՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: