Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը մասնակցել է ամերիկացի երգչուհի Մադոննայի երգերից մեկի ձայնագրությանը։ Մադոննան իր կայքում հրապարակել է նոր՝ Rebel Heart ալբոմի երգերի ցուցակը։
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկից բացի, 19 երգերի ձայնագրություններին մասնակցել են նաեւ Nas-ը, Նիկի Մինաժը եւ Chance the Rapper-ը։ Թայսոնը 56-ամյա Մադոննայի հետ երգել է Iconic («Աստվածացվող) երգը։ Նախկինում Մայքը նկարահանվել է 50-ից ավելի ֆիլմերում։