ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատունն իր ցավակցությունն է Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ. այս մասին հայտնում են ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունից։
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում անմեղ ընտանիքի սպանության արդյունքում վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի հարազատներին և կիսում հայ ժողովրդի անսահման վիշտը»,–ասվում է հաղորդագրությունում: