Քիմ Քարդաշյանը ցուցադրել է սելֆիների հավաքածուի շապիկը (լուսանկարներ)
LifestyleԵրեկ Քիմ Քարդաշյանը ուրախացրել է իր երկրպագուներին՝ Instagram-ում տեղադրելով սեփական սելֆիների հավաքածուի շապիկը, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով spletnik.ru-ին:Ալբոմի շապիկին պատկերված է Քիմի սելֆին, որը ցուցադրում է դեկոլտեի ազդեցիկ չափերը:
«Հպարտությամբ ցուցադրում եմ «Էգոիստը» գրքի շապիկը: Շնորհակալություն Քանյեին, որը ոգեշնչել է ինձ այդ գաղափարով ու օգնել է այդ գրքի ձևավորման հարցում, ինչի շնորհիվ ես կարող եմ սելֆիներս ներկայացնել նման ինտիմ ու ստեղծագործ եղանակով: Չեմ կարող համբերել, թե երբ լույս կտեսնի այդ գիրքը»,- լուսանկարը մեկնաբանել է Քիմը:Քարդաշյանի սելֆիների հավաքածուն նախատեսված է լույս ընծայել 2015թ. մայիսին, դրա նախնական գինը 20 դոլար է: 352 էջանոց գրքում կլինի մոտավորապես 2000 սելֆի:

