4 երեխաների հայր Դևիդ Բեքհեմհը հերթական անգամ ցուցադրել է հիանալի ֆիզիկական մարզավիճակը՝ հանդես գալով H&M-ի ոճային գովազդային արշավում, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով viva.ua-ին:
Ֆուտբոլիստը հանդես է եկել ընկերության գովազդային արշավում, որը ստեղծել է համատեղ H&M-ի հետ:
David Beckham Bodywear հավաքածուի ցնցող հաջողությունը ոգեշնչել է բրիտանական բրենդին ընդլայնել համագործակցությունը հայտնի մարզիկի հետ:
Եվ այսպես, 2015թ. գարնան համար Դևիդը կընտրի նմուշներ իրեն ամենաշատը դուր եկած Modern Essentials հավաքածուից և կստեղծի Modern Essentials selected by David Beckham զգեստապահարանը: