Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Սգալու մշակույթը կամ ինչո՞ւ են փորձում տրորել սոցիալական բունտի սահմանագիծը

Պետական մակարդակով սուգ հայտարարվում է նախագահի, վարչապետի, ԱԺ-ի նախագահի, կաթողիկոսի մահվան դեպքում, կարծեմ` մեկ էլ Սահմանադրական դատարանի նախագահի: Անգամ նախարարի, ԱԺ-ի պատգամավորի և այդ կարգի այլ պաշտոնյաների մահվան պարագայում սուգի հայտարարում արարողակարգով նախատեսված չէ: Սուգ հայտարարվում է նաև որևէ այլ իրադարձության դեպքում, որն ընդգրկուն է և հարվածում է պետությանը կամ իր մասշտաբներով հանգեցրել է համազգային աղետի: Դրանք կարող են լինել ահաբեկչությունները, ավիավթարները, խոշորածավալ օբյեկտների փլուզումները և այլն, որոնք հանգեցրել են մեծաթիվ մարդկանց կորստի: Այս բոլոր դեպքերում կորուստների մոտիվը պարզ է, և սուգ հայտարարել-չհայտարարելը չի կարող տարընթերցումների տեղիք տալ: Ավետիսյանների ողբերգության առիթով սուգ պե՞տք էր հայտարարել, թե՞ ոչ. սա այս պահին ամենաքննարկվող թեմաներից մեկն է, որը, սակայն, ճիշտ հարցադրումներից հետո արդեն տեղափոխվում է ոչ ադեկվատ քննարկումների դաշտ: Առաջինը՝ քննարկվում է, թե ինչո՞ւ սուգ հայտարարվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան պարագայում, և ինչո՞ւ այն չի հայտարարվում այժմ: Անկախ նրանից՝ ինչպես եք գնահատում վարչապետի դերը պետական-քաղաքական կյանքում, այդ մասշտաբի կորուստը, անշուշտ, պետական սուգի հայտարարման պատճառ է: Անկախ Գյումրիում կատարված հանցագործության ստոր բնույթից և հասարակական հնչեղությունից՝ այս իրադարձությունները և վարչապետի մահը միմյանց հետ որևէ աղերս չունեն: Անշուշտ, կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք կստիպեն խախտել սգո օր հայտարարելու պետական արարողակարգը: Ոչ մի պետություն չի կարող կանխատեսել, թե որ իրադարձությունը կարող է հանգեցնել համազգային վշտի: Մոտիվները կարող են բացարձակապես տարբեր լինել, սակայն յուրաքանչյուր հասարակություն իրավունք ունի յուրովի կիսել իր անդամներին պատուհասած աղետը: Ավետիսյանների ողբերգությունը սոսկալի դաժանության և հատկապես երեխաներին սպանդի ենթարկելու պատճառով դարձավ համազգային վրդովմունքի պատճառ և համազգային ողբերգության վերածվեց հասարակական վրդովմունքի ալիքի պատճառով: Առաջին հայացքից` տեղի էր ունեցել օրենքի ամբողջ խստությամբ պատիժ պահանջող ստոր հանցագործություն՝ առանց ենթատեքստերի, սառը, ճիվաղային վարքագծով: Նման դեպքերում պետությունը, միգուցե, պետք է մտահոգվեր բացառապես ոճրագործի հայտնաբերմամբ և արդարացի պատժով, սակայն հետագա գործընթացները պետք է հուշեին իշխանություններին, որ իրավիճակի չափազանց հուզականությունը, հատկապես` երեխաների սպանդը, այդ ոճրագործության հետևանքներից բաժին էր հանել հասարակության յուրաքանչյուր անդամի և, միգուցե, համազգային սուգը մի փոքրիկ տուրք կլիներ այդ մարդկանց լարված նյարդերին և հուզմունքին: Իշխանությունները պետք է, թեկուզ ուշացումով, շտկեին իրավիճակը, այլ ոչ թե հերթական հարցականն ավելացնեին առանց այն էլ լիքը հարցականներ պարունակող քննարկումներին... Տպավորություն է, որ այս ողբերգությանը հաջորդած իրադարձություններից բոլոր կողմերը կորցրել են իրենց գլուխները՝ իշխանություններն ինչ-որ անհասկանալի «պրինցիպներով» են առաջնորդվում, հասարակությունը միասնական օրակարգի բացակայության և ընդդիմադիր հոսքերը վերահսկող քաղաքական ուժերի բացակայության հետևանքով իրար է խառնել ողբերգության արդարացի հետաքննության պահանջը՝ իր քաղաքական և սոցիալական պահանջների հետ, իսկ «ուտեմ, խմեմ, գիրանամ» կարգախոսով ապրող արևմտյան որոշ գրանտակերներ ստորաբար իրենց ձեռքերն են տաքացնում այս ողբերգության կրակների վրա և հերթական դրամաշնորհի համար բանկերում հաշիվներ են բացում... Ժամանակն է, որ բոլորս սթափ գնահատենք իրավիճակը և թույլ չտանք սոցիալական բունտի սահմանագծի տրորումը... Հ.Գ. Հեղափոխությունը Հայաստանում պատմական անհրաժեշտություն է, սակայն տաք գլուխներին հիշեցնեմ, որ սոցիալական բունտը ոչ մի կապ չունի հեղափոխության հետ և, որպես հետևանք, իշխանության է բերում սրիկաներին և հասարակության տականքին: Հեղկոմների և տրոյկաների ժամանակները վաղուց անցել են... Իսկ հեղափոխություններ անում են միայն հասունացած հասարակությունները: Վարուժան Բաբաջանյան
Հայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»