Սոնա Շահգելդյան. «Քանի որ երկուսս էլ սիրում ենք, որոշեցինք ոչինչ չփոխել»
Lifestyle
Սեւակի փոխանցմամբ` զբաղվածության պատճառով տեսահոլովակի նկարահանումը հետաձգվում էր, սակայն որոշել էին ձայնագրությամբ չսահմանափակվել.“Ամեն մեկս մեր անհատական գործունեությամբ էինք զբաղվում եւ ժամանակ չէինք տրամադրում, բայց կարծում եմ` ճիշտ ժամանակին նկարահանվեց: Սոնայի էներգիայի ու հումորի շնորհիվ մեկ ամբողջ օր լավ տրամադրություն ունեցանք, ծանր աշխատանքային օրը թեթեւ անցավ: Գնահատում եմ նրան որպես լավ երգչուհի եւ լավ մարդ”:
Սոնան էլ նշել է, որ սիրում է երաժշտական տարբեր ոճերում զուգերգեր կատարել. “Այս երգը դեռ դուետի տեսքով չի հնչել, քանի որ երկուսս էլ սիրում ենք, որոշեցինք ոչինչ չփոխել: Ինձ համար այն մնայուն արժեք է: Երկար քննարկումներից ու նախապատրաստվելուց հետո սկսեցինք նկարահանումը, բացի մեզնից նկարահանվել են դերասաններ, որոնք կներկայացնեն հետաքրքիր պատմություն”:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: