Թբիլիսիի Պոնիճալա թաղամասում անհայտ անձինք ներխուժել են ադրբեջանցի Ահմեդովների ընտանիքին պատկանող տուն և թալանել նրանց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Գրուզիա-օնլայն» լրատվական գործակալությունը, նրանք կապկպել են ընտանիքի անդամներին և սպառնացել տանջել տաք արդուկով, եթե վերջիններս չհանձնեն փողերն ու թանկարժեք զարդերը: Արդյունքում հանցագործները վերցրել են բոլոր արժեքավոր իրերը և անհետացել: Ոստիկանությունը որոնում է հանցագործներին:
Siapress.ru-ն հայտնում է, որ Սուրգութում սպանել են ադրբեջանցի 49-ամյա «մսի արքա» Բարաթ Աքբերովին: Վերջինս Սուրգութում 1990-ականներից զբաղվում էր մսամթերթի և ավտոտրանսպորտային միջոցների առևտրով: Նրա սպանության պատճառը հայտնի չէ: