Եթե չլինեին մարդիկ, ես հիմա նստած կլինեի ամպին. Ժաննա Ֆրիսկե (լուսանկարներ)
Lifestyle«Ես շոկի մեջ էի նրանից, թե ինչպես մարդիկ արձագանքեցին այն բանին, թե ինչ է ինձ հետ տեղի ունեցել: Այլ կերպ չեմ կարող ասել: Ու եթե չլինեին մարդիկ, ես հիմա նստած կլինեի ամպին՝ ոտքերս կախած»,- հայտարարել է Ժաննա Ֆրիսկեն: Նա նաև խոստովանել է, որ իրեն ու հարազատներին մինչ օրս մարդիկ գրում ու զանգահարում են՝ հայտնելով աջակցության ու երախտիքի խոսքեր այն բանի համար, որ նա գումարի մի մասը հատկացրել է երեխաների բուժման նպատակով: «Ես կարող եմ միայն անվերջ շնորհակալություն հայտնել մարդկանց այն բանի համար, որ կան բարի սրտեր, ու մենք դեռ ամբողջությամբ չենք վերածվել անհասկանալի ինչ-որ բանի, մենք կարողանում ենք օգնել միմյանց, դա շատ կարևոր է: Գլխավորը դա չկորցնել մեր կյանքի ամենօրյա շրջապտույտում»,- ասել է երգչուհին:




