Համացանցում հայտնվել է The Weeknd երաժշտի Earned It երգի հիման վրա նկարահանված տեսանյութ՝ որպես սաունդթրեք աղմկահարույց ֆիլմին, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով spletnik.ru-ին:
Տեսահոլովակի ռեժիսորն է Սեմ Թեյլոր Ջոնսոնը, իսկ կոստյում հագած The Weeknd-ը զգայական կերպով երգում է կիսամերկ պարուհիների շրջապատում:
Տեսահոլովակը ավարտվում է կապկպված Դակոտա Ջոնսոնի էրոտիկ վայրէջքով:
Հոլովակը բուռն քննարկում է առաջացրել հասարակությունում: Բազմաթիվ ինտերնետ-օգտատերեր նշել են, որ այն շատ հասարակ է, մյուսները, որ այն անճաշակ է: