Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համոզված է, որ իր պաշտպանյալը պատիժը կրելու է ազատ ռեժիմով:
Այսօր` հունվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանը նշեց, որ կարեւոր չէ, թե քանի տարի է պահանջել մեղադրող կողմը եւ ինչ պատիժ կսահմանի դատարանը: Նշենք, որ հունվարի 16-ին կայացած դատական նիստին դատախազը պահանջեց 6.5 տարվա ազատազրկման դատապարտել Վարդան Պետրոսյանին:
«Նմանատիպ դեպքերում ոչ ոք պատիժը մեկ-երկու տարուց ավելի չի կրում: Իմ փորձը ցույց է տալիս, որ նման կալանավորները համաներումով կամ վաղաժամկետ պայմանական ազատ են արձակվում: Իմ բոլոր վստահորդները պատիժը կրում են ազատ ռեժիմով»,- ավելացրեց փաստաբանը:
Նշենք, որ հունվարի 23-ին կայանալիք դատական նիստին պաշտպանական ճառով հանդես են գալու Վարդան Պետրոսյանի փաստաբանները: