Ոստիկանը մեղադրվում է նախկին ընկերուհուն առևանգելու մեջ. ՀՔԾ
Քաղաքացի Մոնիկա Ս.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել այն մասին, որ նախկին ընկերը, ով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան է, բռնություն գործադրելով և սպառնալիքներ տալով, 2014թ. հուլիսի 26-ին իրեն առևանգել է, տարել հյուրանոց և իր կամքին հակառակ' շուրջ մեկ ժամ պահել այնտեղ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն