Ինչպես արագ ազատվել աչքերի կարմրությունից
LifestyleՀամակարգչի առաջ երկար աշխատելուց, հեռուստացույց դիտելուց հետո շատ հաճախ մեր աչքերը կարմրում են, սուր ծակոց կամ հոգնածություն է առաջանում։ Իսկ ինչպե՞ս տնային պայմաններում կարելի է արագ ազատվել այս ամենից։ Եթե Ձեզ մոտ աչքերի կարմրություն է առաջացել եւ եթե գիտեք դրա պատճառը, ապա այս հոդվածը Ձեզ համար է։
Առաջին բանը, որ կարող եք անել այդ դեպքում, տաք թեյով կոմպրեսն է։ Այն կօգնի հանգստացնել աչքերը, ինչից հետո կարմրությունը կանցնի։ Իսկ ինչպե՞ս պատրաստել այս կոմպրեսը։ Ամեն ինչ շատ պարզ է. պետք է թեյ պատրաստել եւ երեք րոպե անց թեյի փաթեթը հանել բաժակից եւ թողնել, որ թեյը մի քիչ զովանա։ Այս ամենից հետո կոպրեսը կարելի է արդեն դնել փակ աչքերին եւ թողնել երեք րոպե։ Այնուհետեւ պետք է լվացվել սառը ջրով։ Կոմպրեսն օգտագործելուց հետո աչքերը կհանգստանան եւ այլեւս չեն ցավի։
Կարմրած աչքերը հանգստացնելու երկրորդ տարբերակը. վերցրեք երկու տեսակի ջուր. մեկը՝ տաք, մյուսը՝ սառը։ Մարլայի կտորը սկզբում ընկղմեք տաք ջրի մեջ, դրեք աչքերի վրա, հետո սառը ջրի մեջ եւ նորից դրեք աչքերի վրա։ Մի քանի անգամ կրկնեք այս գործընթացը եւ կտեսնեք, թե ինչպես է աչքերի ցավն արագ անհետանում։
Աղբյուր՝ ru.wikihow.com