«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո հայաստանյան բանկերը սկսել են հրաժարվել վարկեր տրամադրելուց: Արդյունքում որոշ բանկեր սկսել են քննարկել նաեւ վարկային բաժինների աշխատակիցներին կրճատելու հարցը: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ նման իրավիճակ է ստեղծվել «ՎՏԲ Հայաստան» բանկում: Սակայն մեր հարցմանն ի պատասխան՝ «ՎՏԲ Հայաստան» բանկից տեղեկացրեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, եւ բանկի բոլոր բաժիններն աշխատում են բնականոն ռեժիմով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում