ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Lifestyle
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դժվար թե որեւէ մեկը ձեզ օգտակար լինի։ Օգնելու առաջարկից ավելի լավ է քաղաքավարի, բայց հստակ հրաժարվեք, քանի որ միայնակ դուք ավելի արագ կհասնեք ձեր ուզածին։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեզ Հուլիվեր կզգաք։ Ամեն ինչ ձեզ մանր կթվա՝ շրջապատի կարծիքը, նրանց հոգսերը եւ այլն։ Աշխատեք, սակայն, բարձրաձայն չարտահայտվել այդ մասին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Թույլ մի տվեք, որ ձեզ հետապնդող խնդիրները փչացնեն ձեր եւ ձեր շրջապատի տրամադրությունը։ Ուշադիր նայեք՝ այդ խնդիրներն այդքան էլ սարսափելի չեն, որքան թվում են ձեզ։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Սկսեք շարժվել, իսկ ուղղությունը կընտրեք հետո։ Իսկ եթե ձեզ համար միեւնույն չէ, թե ուր կգնաք, ապա կարող եք լսել ինչ-որ մեկի խորհուրդը եւ անել հակառակը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Միակ բանը, որը ձեզանից պահանջվում է այսօր՝ լինել ճիշտ ժամանակին ճիշտ տեղում։ Չնայած, որ այդ առաջադրանքը հաճախ դժվար է կատարել, սակայն միգուցե այս անգամ ձեր բախտը բերի։
ՁԿՆԵՐ
Այսօր ամեն ինչ կլինի հենց այնպես, ինչպես դուք ցանկանում եք եւ նույնիսկ ավելի լավ։ Ընդունեք մեր շնորհավորանքերը։
- See more at: http://style.news.am/arm/news/19483/hunvari-23-i-dzer-romantik-horoskopy.html#sthash.i9MsToBh.dpuf