Ադրբեջանում ընդդիմադիր գործչի են կալանավորել
ՄիջազգայինԱդրբեջանի իշխանությունները ձերբակալել են հերթական ընդդիմադիր գործչին: Այս անգամ ոստիկանական բաժանմունք է տարվել «Մուսավաթ» կուսակցության շրջանային կազմակերպության անդամ Սուբութայ Գուլուզադեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «Յենի Մուսավաթ» պարբերականին տեղեկացրել է կուսակցության մեկ այլ անդամ' Թուրքալ Աբբասլըն:
Նրա խոսքով՝ իր կուսակցի կալանավորման պատճառները դեռ հայտնի չեն, իսկ հեռախոսն արդեն մի քանի ժամ է, ինչ չի պատասխանում: Աբբասլըի հաղորդմամբ, ոստիկանական բաժանմունք տանելուց հետո Գուլուզադեի հետ կապվել հնարավոր չի եղել: Աբբասլըն չի բացառել, որ հնարավոր է նրան ձերբակալելու որոշում կայացվի: