Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հունվարի 22-ին, ժամը 19.35-ին հաղորդում է ստացվել, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալաթիա-Սեբաստիա» թաղապետարանի հարակից այգում' «Զապորոժեց» ավտոմեքենայի մեջ, զենք է թողնում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Հովնաթանի փողոցի թիվ 39 շենքի մոտի այգում գտնվող «Զապորոժեց» անսարք ավտոմեքենայի թափքի մեջ հայտնաբերել է մեկփողանի, 12 տրամաչափի ողորկափող հրացան, պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ՌԴԳ-5» 2 նռնակ' առանց պայթուցիչի, «ՎՕԳ-17Մ» 2 արկ, «ԱԿՄ» ինքնաձիգի դատարկ պահունակ, 9 մմ տրամաչափի' 139, 7.62 մմ տրամաչափի 70, և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ ու «ՈՒԲԿ» գրառմամբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: