Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


Պարզվել են Գարգառի մերկապարուհու հետ կապված միջադեպի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են Լոռու մարզի Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 04:40-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ստորին հատվածում դանակի կտրող, ծակող, թափանցող վերքերով բժշկական կենտրոն են ընդունվել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչներ Ս. Շահվերդյանը և Լ. Հարությունյանը: Դեպքի առթիվ նույն օրը Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գարգառի բնակիչները մարմնական վնասվածքներ են ստացել գիշերային ակումբում սկսված վիճաբանության արդյունքում։ Քննության տվյալներով՝ 2015 թվականի հունվարի 15-ի ժամը 02:00-ի սահմաններում, Շահվերդյանը վիճաբանել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ տեղակայված գիշերային ակումբի մերկապարուհիներից մեկի հետ՝ ոտքը տրորելու պատճառով, ինչը նկատել է հաճախորդներից մեկը եւ միջամտել։ Արդյունքում՝ վիճաբանություն է սկսվել նրանց երկուսի միջեւ, ինչը շարունակվել է ակումբից դուրս, ավտոճանապարհի մոտ: Այդտեղ վիճաբանությանը մասնակցել են նաև այլ անձինք։ Վիճաբանության ընթացքում մերկապարուհու հետ վիճաբանելու պատճառով Շահվերդյանի հետ վիճաբանության մեջ մտած հաճախորդը ձեռքում գտնվող ծակող-կտրող գործիքով մեկ անգամ հարվածել է Ս. Շահվերդյանի գլխին, այնուհետև մեկ անգամ էլ հարվածել է ձախ ենթակողային շրջանին' պատճառելով առողջությանը ծանր վնաս: Դրանից հետո նա մեկ անգամ էլ հարվածել է վիճաբանությանը միջամտած' Հարությունյանի ձախից որովայնի առաջային պատին'պատճառելով ծանր վնաս' կյանքին վտանգ սպառնացող, և դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը եւ, ձեռք բերված ապացույցների համակցությամբ, 2015 թվականի հունվարի 21-ին որոշում է կայացվել' նրան ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Միջոցներ են ձեռնարկվում' առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեպքի առթիվ 2015 թվականի հունվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Կազմվել է քննչական խումբ և միջոցներ են ձեռնարկվում՝ հանցագործության բացահայտման ուղղությամբ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»