Հանրության դատին է ներկայացվել քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի «Ադրբեջանական պետության ագրեսիան նախանշել է Արցախի պետության սահմանները» գիրքը, որտեղ ներկայացված են փաստաթղթղեր, փաստեր ԼՂ հակամարտության, Ադրբեջանի ագրեսիայի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետը շեշտում է, որ գրքում ներառված են հրաշքով փրկված փաստաթղթղեր, արձանագրություններ, որոնք Ադրբեջանի նպատակների ու իրագործած ծրագրերի իրական պատկերն են: Գրքում ներկայացված են Խոջալուի իրադարձությունների մասին նոր փաստաթղթեր, Այազ Մութալիբովի հրամանների և արձանագրությունների մասին համապարփակ տեղեկատվություն: Կան բազմաթիվ փաստաթղթեր, թե ինչպես է Ադրբեջանը հովանավորում ահաբեկչական խմբավորումներին և ինչպես է մի քանի տարվա ընթացքում համարվում միջազգային իսլամական ահաբեկչությանը կնքահայրը:
ՌԴ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Կովկասի մասին հետազոտությունների բաժնի տնօրեն Յանա Ամելինան «Պատմության բարձր ձայները» հոդվածում կարևորում է Մելիք-Շահազարյանի գիրքը՝ շեշտելով, որ այնտեղ ներառված են բացառիկ փաստաթղթեր, որոնք հաստատում են Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի իրագործումը ընդդեմ ԼՂՀ-ի:
Գիրքը հրատարակվել է ռուսերեն և անգլերեն: Շուտով այն հասանելի կլինի նաև օնլայն տիրույթում: Գիրքը հատկապես կարևոր է միջազգային կազմակերպությունների, դեսպանատների համար, ովքեր կարող են բացառապես փաստերի և փաստաթղթերի միջոցով ճանաչել հարևան պետության իրական դեմքը: