Ջուր չի լինելու Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածներում
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ եւ 4-րդ փողոցների, 11-րդ փողոցի 2-25, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: