Հունվարի 25-ին Ֆրանսիայում մեկնարկել է haute couture ցուցադրությունների շարքը: Առաջինը ավանդաբար իր ստեղծագործությունները ներկայացրել է հանդիսատեսի դատին Դոնաթելլա Վերսաչեն, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով spletnik.ru-ին:
Կառլի Կլոսը, Եվա Հերվցիգովան, Ջորդան Դանը, Ջոան Սմոլսը ու այլ հայտնի մոդելներ բեմում ներկայացրել են սեքսուալություն ու կիրք ցուցադրող զգեստներ:
Երեկոյան ու կոկտեյլային զգեստները, շապիկները, շալվարները, կոմբինեզոնները, ըստ Versace-ի գլխավոր դիզայների, պետք է ցուցադրեն շրջապատողներին դրանց կրողների բնական գեղեցկությունը: