Բաքվի Նարիմանովի շրջանում Իլհամ Սուլեյմանովը կտրել է սեփական կնոջ` Մահաբբաթ Սուլեյմանովայի գլուխը և նետել փողոց: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտնել են շրջանի ոստիկանական վարչությունից:
Աղբյուրի խոսքով, սպանությունը կատարվել է խանդի հողի վրա: Մարդասպանը ներկայացել է Նարիմանովի ոստիկանական վարչություն և հանձնվել իրավապահներին: