Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան


Առևտրի սպասարկման կետերը տեղաբաշխված են ոչ արդյունավետ

Վերլուծական
Միջազգային ստանդարտների համապատասխան` սպասարկման ցանցը պետք է զարգացած լինի այնպիսի համաչափությամբ, որ անհատը, դուրս գալով բնակարանից, առավելագույնը 3 րոպեում հասնի դեղատուն, 5 րոպեում` հացի խանութ, 7 րոպեում` մթերային խանութ, իսկ 10 րոպեում` կանգառ: Ցավոք, սրանք միայն ստանդարտներ են, որոնք առայժմ բավականին անհասանելի են մեր իրականության մեջ: Մեր երկրում առևտրի սպասարկման ցանցը զարգացած է խիստ անհամաչափ: Սրա վառ արտացոլումը նախ առաջանում է Երևան քաղաքի և մարզերի միջև համեմատականություն անցկացնելու ժամանակ: 2014 թվականի դրությամբ՝ Երևան քաղաքում փաստացի համապատասխան գործունեություն են ծավալել թվով 9539 առևտրի սպասարկման կետեր, որոնցից 8368-ը՝ խանութներ, մնացածը՝ կրպակներ և շուկաներ: Այս թիվը մի քանի անգամ ավելին է, քան Հայաստանի բոլոր մարզերը միասին վերցրած, մինչդեռ Երևանում ապրում է ՀՀ բնակչության 1/3-ից ոչ ավելին: Սա, իհարկե, մտահոգության լուրջ տեղիք է տալիս: Խնդիրն էլ ավելի է խորանում Երևան քաղաքում առևտրի կետերի տեղաբաշխումը վերլուծելիս: Բանն այն է, որ անգամ մայրաքաղաքում առկա է կենտրոնացում, և սպասարկման կետերի մեծամասնությունը կենտրոնացված է քաղաքի կենտրոնական հատվածներում, իսկ ծայրամասերում կամ իսպառ բացակայում են, կամ էլ հանդիպում են հազվադեպ: Մինչդեռ խանութների և դեղատների պակաս չկա կենտրոնական փողոցների վրա և բանուկ խաչմերուկներում: Խնդրի լրջությունը գիտակցելով՝ դեռևս 2012թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մշակվեց օրինագիծ՝ փոփոխություններ ու լրացումներ կատարելու «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում, որի նպատակն էր ցրել Երևանի որոշակի տարածքներում առևտրային խոշոր օբյեկտների կուտակումները՝ սահմանափակելով օբյեկտի կառուցման տեղի ընտրության հնարավորությունը: Սակայն օրինագծի արդյունքները դեռևս ակներև չեն: Խնդրահարույց է նաև սպասարկման կետերի զարգացվածության մակարդակը: Կենտրոնական շրջաններում թե խանութների, թե սուպերմարկետների աշխատանքը միանգամայան տարբերվում է: Կուտակված են տարատեսակ մասնագիտացված ու նեղ մասնագիտացված խանութների, սուպերմարկետների ու հանրախանութների ցանցեր, միևնույն փողոցով քայլելիս նույն խանութային ցանցի օբյեկտից կարող ես տեսնել նույնիսկ 2-3 հատ: Այստեղ սպառողն ունի ընտրության լայն հնարավորություներ ինչպես բազմատեսակ ու բազմապիսի ապրանքների, այնպես ել ծառայությունների մատուցման առումով, մինչդեռ ծայրամասային շրջանների խանութները հիմնականում պարենային են, աղքատիկ տեսականիով և, իհարկե, տարածքում միակը լինելու մենաշնորհի բացառիկ ու փոփոխական գներով: Նշենք նաև, որ այս ոլորտը շատ քիչ է ուսումնասիրված, ինչի պատճառով էլ հիմնային շատ խնդիրներ դեռևս մնում են չբացահայտված, սրա հետ մեկտեղ թերի է նաև տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Իհարկե, տարածքային անհամաչափ զարգացումը բավականին գլոբալ խնդիր է, սակայն այն, որ որոշակի քայլեր անհրաժեշտ է կատարել անհամաչափությունը հնարավորինս զսպելու համար, կասկած չի հարուցում: Հայկ Բեջանյան Orer.am, վերլուծաբան
Մարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան