Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան


Երբ խոսքի ազատությունը վեր է ածվում ամենաթողության

Վերլուծական
Հատկապես վերջին շրջանում հայաստանյան ԶԼՄ-ներում և ֆեյսբուքյան հարթակում ավելի են տարածվում մի քանի վտանգավոր երևույթներ, որոնցից կուզեի նշել հատկապես երկուսը. Առաջինը, հրադադարի խախտումների և Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերի հետ կապված, լրատվամիջոցների վերաբերմունքն է Պաշտպանության նախարարության տված տեղեկատվությանը: Բանն այն է, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են բավարարվում ՊՆ-ի տեղեկատվությունը հաղորդելով, և ոմանք փորձում են գտնել այլ աղբյուրներ, ինչը իր մեջ վտանգներ է պարունակում պետական անվտանգության տեսանկյունից: Այլ իրադարձությունների դեպքում լրատվամիջոցներին կարելի է հասկանալ՝ մրցակցություն է, և յուրաքանչյուրը փորձում է իր տված տեղեկատվությամբ տարբերվել մյուսներից, իր կողմից որևէ նոր բան հաղորդել: Սակայն համաձայնվեք, որ սա այն դեպքը չէ, երբ մրցակցությունը տեղին է, ռեյտինգ հավաքելու ձգտումներն էլ՝ արդարացված, մանավանդ, եթե ՊՆ-ից բացի այլ աղբյուրներ են դառնում, օրինակ՝ Haqqin.az-ը, Day.az-ը և նմանատիպ այլ az-եր: Կարծում եմ՝ լրատվամիջոցներն այս դեպքում պարզապես պետք է սահմանափակվեն ՊՆ-ի կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկատվությամբ, եթե նույնիսկ այդ տեղեկությունը քիչ են համարում: Ամեն դեպքում, գրեթե պատերազմական այս իրավիճակում ՊՆ-ն ավելի լավ գիտի, թե ինչ է պետք հաղորդել, իսկ ինչը՝ ոչ. ՊՆ-ն պետք է որոշի շատն ու քիչը: Երկրորդ անհասկանալի, համենայն դեպս, ինձ համար անընդունելի երևույթն այն է, որ մի շարք օգտատերեր փաստացի հակահայկական դիրքորոշում ունեն սոցիալական ցանցերում՝ լինի դա միտումնավոր, թե չմտածված: Օրինակ՝ կին դիպուկահարների գործողությունների մասին լուրերի տարածումից հետո բնական է, որ շատերի կողմից պետք է կատարվեր դիպուկահարների և ընդհանրապես հայոց բանակի գովք, ինչը շատ ընդունելի և ողջունելի երևույթ է: Սակայն որոշ հայկական ազգանուն ունեցող օգտատերերին Հայոց բանակի գովքը հավանաբար նյարդայնացրեց և նրանց մոտ այն ծաղրելու (մանավանդ դիպուկահարներին ծաղրելու) անզուսպ ցանկություն առաջացավ: Մեկ այլ աբսուրդային երևույթ էլ էի նկատել ավելի վաղ. պարզվում է՝ կան նաև հայկական ազգանունով օգտատերեր, ում նյարդերին ազդում է, երբ ՊՆ-ն իր հաղորդագրություններում ադրբեջանցի սպանված զինվորների մասին հաղորդելիս օգտագործում է «ասկյար» տերմինը, և դա դառնում է ծաղրի առարկա: Տպավորություն է ստեղծվում, որ ոմանք ադրբեջանցիների մասին արտահայտվելիս հարգանք են պահանջում: Հետաքրքիր է՝ տխրահռչակ Գեորգի Վանյանը գիտի՞, որ Հայաստանում բացի իրենից ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ այլ մտահոգվողներ էլ կան: Կարծում եմ, տխրահռչակը նույնպես մտահոգվելու առիթ ունի, քանի որ այս տեմպերով շարունակվելու դեպքում՝ մոտ ապագայում իր ոլորտում կարող է լուրջ մրցակիցներ, այսինքն՝ «հացին վայիս լինողներ» ձեռք բերել: Այսպիսով, Հայաստանում խոսքի ազատությունը, որը մեր վերջին տարիների ձեռքբերումներից է, ոմանց կողմից ակնհայտորեն սխալ է հասկացվել և շփոթվել ամենաթողության հետ: Այդ ամենաթողությունն իր մեջ ընդգրկում է ազգային արժեքների ծաղր, հակահայկականություն, ադրբեջանասիրություն, հակապետականություն և անվերջ, անսպառ վիրավորանքներ: Ժամանակն է, որ ազատությունն ու ամենաթողությունը սկսենք տարբերել իրարից: Կարեն Վարդանյան
Մարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան