Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան արժանացել է FWA Tribute Award մրցանակին: Ամենամյա մրցանակը հաանձնում է Մեծ բրիտանիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիան: Մրցանակը հանձնվում է նրանց, ովքեր մեծ ներդրում են ունենում երկրում սպորտի տվյալ ձևի զարգացման գործում:
«Ինձ համար սա յուրահատուկ մրցանակ է: Երբեք չէի մտածի, որ կստանամ այս այն», – նշել է Դրոգբան:
Հավելենք, որ միջոցառմանը ներկա է եղել նաև Ժոզե Մոուրինյուն, Պետեր Չեխը: