Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյանը Հայոց բանակի 23 ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի hայրենակիցներ,
23 տարի առաջ այս օրը ընդունվեց պատմական մի որոշում, որով ազդարարվեց Հայոց Ազգային Բանակի ստեղծումը: Չնայած իր երիտասարդ տարեգրությանը` այսօր բանակը մեր պետականության ամրապնդման և զարգացման կարևորագույն երաշխիքն է, իսկ յուրաքանչյուր զինվորը` նորագույն պատմության կերտողը: Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին ու սպաներին, բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել զինվորական ծառայության հետ և մեր հայ ժողովրդին այս պանծալի տոնի առթիվ: Կասկածից վեր է, որ մեր բանակը շարունակելու է աճել, հզորանալ` մնալով տարածաշրջանում ամենամարտունակը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնի առթիվ` ցանկանալով քաջառողջություն, բարօրություն ու խաղաղ երկինք»: